«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2003-04-12 | #71, 2003-04-15 | #72, 2003-04-16


ՌԻԹՄՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է երիտասարդ նկարիչ, ձեւավորող Տարոն Սիմոնյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված է 16 ստեղծագործություն։ Ներկայացված են ոչ միայն նկարներ, այլեւ աբստրակտ ոճով ձեւավորված իրեր։

Լինելով երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, Սիմոնյանն իր գործերում արտացոլել է երիտասարդների կյանքը որոշակի ռիթմով։ Նրա ստեղծագործություններում հիանալի ներդաշնակված են գորշ եւ վառ գույները, որոնք ստեղծում են տրամադրությունների շղթա, գույնի եւ ձեւի որոշակի զգացողություն։

Սիմոնյանը մեծացել է արվեստագետի ընտանիքում եւ հենց դա էլ նպաստել է նրա ստեղծագործական ճանապարհի ձեւավորմանը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 20-ը։

ՍԻՄԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՄՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիներ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4