Մոնտե Կառլոյում մեկնարկած թենիսի մրցաշարի մասնակիցների թվում են նաեւ Սարգիս Սարգսյանն ու Դավիթ Նալբանդյանը։ Ցավոք, Սարգիսն առաջին իսկ խաղում անհաջողության մատնվեց եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Ֆելիքս Մանտիլյայի հետ մրցախաղի առաջին խաղափուլում Սարգիսը չկարողացավ դիմադրել մրցակցինՙ զիջելով 0¬6 հաշվով։ 2-րդ խաղափուլում թեեւ Սարգսյանն ավելի հաջող խաղաց, սակայն ի վերջո պարտվեց (5¬7)։ Իսկ ահա, Դավիթ Նալբանդյանը հաղթահարեց առաջին արգելքըՙ պարտության մատնելով ֆրանսիացի Ռիշար Գասկեին (6¬4, 6¬0)։ Հաջորդ փուլ են դուրս եկել Պորտասը, Վոլանդրին, Շուտլերը, Լյուբիչիչը, Լոպեսը, Կլեմանը, Գաուդիոն եւ Կուերտենը։