Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները հարստացան եւս մեկով։ Երեկ «Երեւան» հյուրանոցի «Dolce Vita» ձմեռային այգում տեղի ունեցավ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։ Նորաստեղծ կազմակերպությունը (նախագահՙ Կարեն Բեքարյան) 3¬4 ամսվա պատմությամբՙ նպատակ ունի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, որպես Եվրոպայի խորհրդի անդամ, նպաստել մեր երկրի ինտեգրացմանը եվրոպական կառույցներին։ Կազմակերպության անդամները երիտասարդներ են, որոնք որպես Հայաստանի քաղաքացի կայացել են երրորդ հանրապետությունում եւ ամենայն հավանականությամբ կրում են եվրոպական արժեքներ։ Ընդհանրապես մեր մշակույթով հակված լինելով եվրոպականինՙ այսուհետեւ մեր անցնելիք ճանապարհն ուղղված է լինելու դեպի քաղաքակիրթ եվրոպական աշխարհը։ Եվրոպական ինտեգրացումը, անշուշտ, չի ենթադրում ազգային արժեքների նահանջ։ Կազմակերպությունը գործունեություն հիմնականում ծավալում է մշակութային, կրթական ոլորտներումՙ ներառյալ որոշակի քաղաքական գործընթացներՙ օժանդակություն Ազգային ժողովի պատվիրակություններին, վերլուծական եւ այլ աշխատանքներով, համագործակցում եվրոպական կառույցներում, ինչպես եւ որոշակի գործունեություն ԵԱՀԿ-ի հետ։
«Ձմեռային այգու» կանաչապատ սրահում ողջույնի եւ շնորհավորանքի բազում խոսքեր հնչեցրին ելույթ ունեցողները, որոնց խոսքերը տեխնիկական պատճառներով (միկրոֆոնային) հստակ ընկալելի չդարձան ունկնդիրների համար։ Շնորհավորանքի եւ շնորհակալության խոսքով ելույթ ունեցան Կարեն Բեքարյանը, Եվրոպական խորհրդում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԳՆ ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ա. Տրաբալցան, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը եւ այլք, որոնք կազմակերպության հիմնական դերն ու նշանակությունը համարեցին Հայաստանինՙ եվրոպական ինտեգրացման գործում կազմակերպության օժանդակությունը։ Ըստ Տրաբալցայի, օրինակ, հայ ազգաբնակչությանն ընդհուպ ամենափոքր գյուղերը «տարածելու է եվրոպական ինտեգրացիայի գաղափարը, օգնելու նրանցՙ հասկանալու ժողովրդավարության գործընթացների նշանակությունը»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ