ՄՈՍԿՎԱ, 16 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Արտաքին քաղաքական ընկերակցության եւ Ռուս դիվանագետների ընկերակցության նախաձեռնությամբ Մոսկվայում ապրիլի 16-ին ավարտվում է «կլոր սեղանի» նիստը «Ղարաբաղ. փոխզիջումների որոնում» թեմայով։ Ըստ «Էմ Փի Էյ»-ի տեղեկությունների, կլոր սեղանի ընթացքում առաջարկվում է քննարկել հետեւյալ թեմաներըՙ հակամարտության կարգավորման նպատակային առաջադրությունները, փոխադարձ զիջումները կարգավորման միակ ուղի, կարգավորմանը կողմերի մոտեցումների քննադատություն, փաթեթային եւ փուլային մոտեցումների գումարելիներն ու հանելիները, փոխադարձ անվտանգության հարցեր։ Կլոր սեղանը վարում են Արտաքին քաղաքական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Բեսսմերտնիխը, Ռուս դիվանագետների ընկերակցության փոխնախագահ, պաշտոնաթող դեսպան, 1992-96 թթ. ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը։