Երեկ Երեւանի ժուռնալիստի տանը մամլո ասուլիս էրՙ նվիրված Անահիտ Ցիցիկյանին։ Ապրիլի 18-ին, ժամը 15-ին Արամ Խաչատրյանի թանգարանում կայանալու է կոնֆերանսՙ նվիրված ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանին։
Ջութակահարուհի Նունե Շամախյանը ստեղծել է մշակութային «Անահիտ» հիմնադրամ, որում արխիվային արժեքավոր նյութեր կան ոչ միայն Անահիտ Ցիցիկյանի, այլեւ Արամ Խաչատրյանի մասին։ Նունե Շամախյանի նախաձեռնությամբ թողարկվել է 2 ձայներիզ եւ մեկ ձայնասկավառակՙ ջութակահարուհու կատարմամբ։ «Անահիտ» հիմնադրամը նախատեսում է նաեւ սահմանել անվանական կրթաթոշակՙ Կոնսերվատորիայի լավագույն ուսանող ջութակահարներին խրախուսելու նպատակով։
Անահիտ Ցիցիկյանը եղել է ոչ միայն տաղանդավոր ջութակահարուհի, դասախոս, այլեւ ժուռնալիստների միության անդամ։ Նա ունի շուրջ 200 տպագիր հոդված, որոնցում լուսաբանել է Հայաստան հյուրախաղերի եկող արվեստագետների, ինչպես նաեւ անցյալի մոռացության մատնված հայ ջութակահարների կյանքը։
ՆԱԻՐՈՒՀԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ, ԵՄՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի