«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2003-04-15 | #72, 2003-04-16 | #73, 2003-04-17


ԳԱՐՈՒՆԸ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Երեւանի նկարիչների միությունում երեկ բացվեց գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է նրա ծննդյան 65-ամյակին։ Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 50 ստեղծագործություն։ Շնորհիվ հիանալիորեն ընտրված վառ գունային գամմայի, սրահում ինչպես եւ ցանկանում էր նկարիչը, գարուն էր։

Ավելի շատ գերակշռում էին բնանկարները։ Կնոջ կերպարը ներկայացված էր ողջ գեղեցկությամբ։ Նկարներում ավելի շատ երեւում էին ռոմանտիզմի տարրեր։ «Կտավը պետք է ծնվի ինքնին, ձեռքը պիտի աշխատի ինքն իրեն, ամեն ինչ պիտի ենթարկվի ներքին մղումին։ Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել», ասում է նկարիչը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ռուբեն Մաթեւոսյանը, Ազատ Գասպարյանը, Միքայել Պողոսյանը, Աշոտ Ղազարյանը, ինչպես նաեւՙ քաղաքական գործիչներ։

Ցուցահանդեսի բացումը կատարեց ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 25-ը։

ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՄՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4