«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2003-04-15 | #72, 2003-04-16 | #73, 2003-04-17


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԶՐԿՎԵԼ Է ՖԻՖԱ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Ադրբեջանական ֆուտբոլում թիմերի եւ ֆեդերացիայի միջեւ շուրջ երկու տարի շարունակվող հակամարտությունը հանգեցրեց նրան, որ ՖԻՖԱ-ն անորոշ ժամանակով իր շարքերից վտարեց երկրի ֆուտբոլի ֆեդերացիային։ Դեռեւս 2000 թ. Ադրբեջանի առաջատար ֆուտբոլային ակումբները հրաժարվեցին ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցումների մասնակցությունիցՙ մեղադրելով այդ կառույցին եւ նրա նախագահ Ֆուավ Մուսաեւին կաշառակերության մեջ։ Շուտով ֆեդերացիայի ֆինանսական գործունեությամբ լրջորեն զբաղվեց դատախազությունը։ Կատարված հետաքննությամբ ի հայտ են բերվել հարկային մի շարք իրավախախտումներ Մուսաեւի եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Օկտայ Զեյնալովի կողմից։ Իսկ երկրի հերթական առաջնությունը կրկին չկայացավ, քանի որ բարձրագույն խմբի 11 թիմերից 10-ը հրաժարվեցին մասնակցությունից։ ՖԻՖԱ-ն մի քանի անգամ փորձել է ազդել ադրբեջանական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի վրա, սակայն ապարդյուն։ Չեն օգնել նաեւ առանձին պատժամիջոցները։ Այսպես, անցյալ տարվա դեկտեմբերին ՖԻՖԱ-ն որոշում կայացրեց արգելել Ադրբեջանի հավաքականին հանդիպումներ անցկացնել սեփական դաշտում, իսկ ՈւԵՖԱ-ն զրկեց ադրբեջանական թիմերին եվրագավաթների մասնակցությունից։ Հաջորդ քայլը եղավ ՖԻՖԱ-ի անդամակցությունից ֆեդերացիային զրկելը։ Որոշման մեջ նաեւ նշվում է, որ եթե մոտ ժամանակներս իրադրությունը չփոխվի, ապա հարց կդրվի արգելել նաեւ ազգային հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին։ Այդ դեպքում Ադրբեջանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումների արդյունքները չեղյալ կհամարվեն։ Այդ որոշումից բոլորից շատ կտուժի Ուելսի հավաքականը, որը 2 խաղերում էլ հաղթել է ադրբեջանցիներին ընդհանուր 6¬0 հաշվով։ Իսկ ահա Սերբիայի եւ Չեռնոգորիայի ընտրանին կշահի, քանի որ ադրբեջանցիների հետ խաղն ավարտել է ոչ-ոքի (2¬2)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4