Մոտ ժամանակներս կսկսվի հայկական գյուղմթերքների արտահանումը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, ինչի վերաբերյալ հունվարին համապատասխան պայմանագիր էր կնքվել Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովի հետ։ Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ պալատը կներկայացնի կոնկրետ ծրագրեր, որոնք կներկայացվեն Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի ֆինանսավորմանը։