«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2003-04-16 | #73, 2003-04-17 | #74, 2003-04-18


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՌԱՋԱՐԿԸ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ի պատասխան «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցման, թե ինչպես է վերաբերվում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշման մեջ հնչածՙ վստահության հանրաքվեի անցկացման առաջարկին, նախագահի մամլո գրասենյակից հաղորդեցին հետեւյալը. «Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարտի 11-ի որոշումը ՀՀ նախագահ ընտրվելու մասին։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման մեջ միմյանցից հստակորեն տարանջատվել են ընտրությունների արդյունքը հաստատող դրույթը եւ հասարակական վստահությունը կարեւորող առաջարկները։ ՍԴ որոշման այդ մասը պարզապես առաջարկ է, որը ճիշտ կլիներ ամրագրել ոչ թե դատական ակտի մեջ, այլ ներկայացնել որպես առանձին անհատների առաջարկ։ Նման առաջարկն առնվազն զարմանք է հարուցում եւ բնականաբար չի կարող իրավական որեւէ ազդեցություն կամ հետեւանք ունենալ։ Ռոբերտ Քոչարյանը վստահության քվե ստացել է ընտրությունների արդյունքումՙ հաղթելով 67,5% համոզիչ առավելությամբ, եւ չի պատրաստվում ընդունել որեւէ առաջարկ»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4