Երեկ «HSBC բանկ-Հայաստանը» «Արմենիա» հյուրանոցում ընդունելություն էր կազմակերպել նվիրված նոր կրեդիտ քարտիՙ MASTER CARD-ի թողարկմանը։ Այդ կապակցությամբ ելույթ ունենալով, բանկի գործադիր տնօրեն Չարլզ Գրեգորին անդրադարձավ ինչպես MASTER CARD-ի օգտագործման առավելություններին, այնպես էլ «HSBC բանկ-Հայաստանի» գործունեությանը Հայաստանում։ Մասնավորապես թողարկվում է MASTER CARD-ի երկու տեսակՙ ստանդարտ եւ ոսկի։ Ոսկի քարտը տրամադրվում է այն հաճախորդներին, որոնց ամսական եկամուտն առնվազն 1000 դոլարին համարժեք դրամ է։ Ընդ որում հատուկ նշվեց, որ բոլոր գործարքները կատարվում են դրամով։
Բանկի գործունեության մասին խոսելով, Չարլզ Գրեգորին ներկայացրեց ոչ միայն տարեկան ցուցանիշները, այլեւ բարեգործական միջոցառումները։