ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, նոր ուսումնական տարվանից Հայաստանի հանրակրթական դպրոցների առաջինից երրորդ դասարանների դասագրքերը երեխաներին կտրվեն անվճար։ Այս մասին նշեց կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցը ապրիլի 18-ին սոցիալական ապահովության նախարարությունում կայացած քննարկմանը։
Մինչ այդ անվճար դասագրքեր տրամադրվում էին միայն առաջին դասարանցիներին։