Ապրիլի 20-ին Անդրկովկասում տեղակայված ռուսաստանյան զորախմբի ստորաբաժանումներին ծանոթանալու եւ տեսչական ստուգումներ անցկացնելու նպատակով Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Բոլդիրեւը։
Ապրիլի 21-ին Վլադիմիր Բոլդիրեւին ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաեւ ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի գործունեության հետ կապված հարցեր։
Նույն օրը գեներալ-գնդապետ Վլադիմիր Բոլդիրեւը մեկնեց Գյումրի, այնուհետեւ Վրաստանՙ շարունակելու Անդրկովկասում տեղակայված ռուսաստանյան զորախմբի մյուս ստորաբաժանումների ստուգայցը։