«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


Վ. ՇՎԻՄԵՐ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ»

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 23-25-ը Հայաստան է այցելելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ պատվիրակությունըՙ նախընտրական իրավիճակը եւ ընտրությունների նախապատրաստման ընթացքը ուսումնասիրելու համար։ Այցելության ծրագրով նախատեսված են հանդիպումներ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի, ինչպես նաեւ հիմնական կուսակցությունների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, մամուլի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Այս առիթով Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Ստրասբուրգում կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները պարտադիր պիտի լինեն ազատ, արդար եւ թափանցիկ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4