«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


ՀՅԴ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՓՈԽԵԼ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ»

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության բոլորՙ 56 ընտրատարածքներից յուրաքանչյուրի հետ աշխատելու, եւ ընտրատարածքներում աշխատանքները համակարգելու համար ՀՅԴ-ն արդեն ձեւավորել Է շտաբներ։ Ձեւավորված Է նաեւ կենտրոնական շտաբը, որի պատասխանատուն ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն Է։

«Մեր նպատակն Է այս ընտրություններից դուրս գալՙ հասարակությանն ավելի համախմբած, ընտրությունների արդյունքում ունենալ այնպիսի քաղաքական իրավիճակ, որ կարողանանք առաջիկա տարիներին կայուն, խաղաղ զարգացող երկիր ունենալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Վարդանյանը։

ՀՅԴ-ի առաջիկա ընտրություններին գնալու Է «Փոխենք մեր կյանքը» կարգախոսով։ «Փոխել մեր կյանքըՙ նշանակում Է ազատվել այն հոռի երեւույթներից, որոնք առաջացել են վերջին տասնամյակի ընթացքում։ Պետք Է ազատվել այդ կապանքներիցՙ համատարած կոռուպցիայից եւ ստեղծել ազատ մրցակցային դաշտ գործարարության մեջ, սոցիալական, հասարակական ասպարեզներում»,- պարզաբանեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։

Ըստ նրա, նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրա հետ Է կապում կյանքն արմատապես փոխելու նպատակը։

Վ. Հովհաննիսյանի խոսքերով, պետք Է ավելի շատ սիրել սեփական երկիրը սեփական շահից, պետք Է խիզախ լինելՙ նպատակին հասնելու համար եւ պետք Է բարոյական իրավունք ունենալՙ հոռի երեւույթների դեմ պայքարելու համար։ Վ. Հովհաննիսյանի համոզմամբ, կուսակցության համամասնական ընտրացուցակով ներկայացված թեկնածուներն այդ առումով դրական օրինակ են։

ՀՅԴ կուսակցության ծրագիրը, ըստ Վ. Հովհաննիսյանի, չի փոխվում ցանկացած պահիՙ հարմարեցվելով իրավիճակին. «Այդ ծրագրի համար ընդունակ ենք գնալու եւ՛ զրկանքների, եւ՛ պայքարի, ու դա ցույց ենք տվել»,- ներկայացրեց Վ. Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում Է 1999 թվականի եւ այս ընտրություններին ՀՅԴ-ի ծրագրային մոտեցումներին, ըստ ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանի, լուրջ տարբերություններ կան հատկապես սոցիալ-տնտեսական ուղղություններում. «Այն հիմնական ծրագրային թեզերը, որոնք ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ-ի առաջարկությամբ այս 3 տարիների ընթացքում մշակվել են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տեսքով, կուսակցության համար նոր ուղի են բացումՙ չկտրվելով այն հիմնական գաղափարախոսությունից, որ կար տնտեսական հենքում։ Այս 4 տարիների աշխատանքը օրենսդրական դաշտում ՀՅԴ-ին տվել Է մի շարք ուղղություններ, որոնք արդեն մեր ծրագրերում դարձել են առաջնահերթ»,- նշեց Դ. Լոքյանը։

Տնտեսական ոլորտի ծրագրերը եւս տարբերվելու են 1999-ի մոտեցումներից, սակայն, գաղափարախոսական տեսակետից որեւԷ փոփոխություն չի լինելու։

Ա. Վարդանյանը մասնավորեցնելով, նշեց, որ իրենց առջեւ դրված հիմնական խնդիրներն ենՙ սոցիալական բեւեռացման դեմ աշխատանքը,

միջին խավի ձեւավորմանն ուղղված քայլերը։ Սոցիալական բեւեռացման մեղմացումը ենթադրում Է կոռուպցիայի դեմ համակարգված պայքար, ստվերային տնտեսության դեմ պայքար, տնտեսության մեջ մրցակցային հավասար պայմանների ապահովում։ Ըստ Ա. Վարդանյանի, այս ամենը հնարավոր չԷՙ առանց երկրում իրականացվող կադրային քաղաքականության լուրջ վերանայման. ամեն ինչ պետք Է անել, որ երկրում պաշտոնավարեն պարկեշտ մարդիկ։

ՀՅԴ համամասնական ցուցակում երրորդ տեղն զբաղեցնող անկուսակցական, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը մասնավորապես առանձնացրեց պետության կարգավորիչ դերի ուժեղացումըՙ հատկապես սոցիալական ոլորտում։ Նա նաեւ նկատեց, որ այն բոլոր պահերին, երբ պետական ինստիտուտների գոյությունը վտանգված Է եղել, ՀՅԴ-ն իսկապես անուրանալի դերակատարություն Է ունեցել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4