Արամ Խաչատրյանի թանգարանում կայացավ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի հիշատակին նվիրված կոնֆերանս։
Կոնֆերանսի առաջին մասում ելույթ ունեցան անվանի պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, որոնք իրենց հուշերով փորձեցին կենդանացնել Անահիտ Ցիցիկյանի վառ կերպարն ու գործունեությունը։ Նրանց ելույթներն ավելի պատկերավոր էին դառնում տեսաժապավենների ցուցադրութամբ։ Կոնֆերանսի երկրորդ մասը կրում էր «Երիտասարդությունը շարունակում է Անահիտ Ցիցիկյանի գործը» խորագիրը։ Եվ իրոք, մեծ է նրա դերը Երեւանի կոնսերվատորիայի մի քանի ջութակահար սերունդների դաստիարակության համար։ Կոնսերվատորիայի ներկայացուցիչների ելույթներից հետո տեղի ունեցավ «Անահիտ» հիմնադրամի պաշտոնական բացումը, որը ստեղծել է ջութակահարուհու դուստր Նունե Շամախյանը։ Նորաստեղծ հիմնադրամը նվիրատվություններ կատարեց Արամ Խաչատրյանի թանգարանին եւ Երեւանի կոնսերվատորիայի գրադարանին (200 կտոր գիրք)։
ՆԱԻՐՈՒՀԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ՄԻՆԱՍՅԱՆ, ԵՄՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհիներ