ՀԹԳՄ դերասանի տանը երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։
Խոսեց Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։ Ականավոր դերասանի կյանքի եւ գործունեության մասին պատմեց արվեստաբան Գեւորգ Աբաջյանը։
Այնտեղ ներկա էին մեր թատրոնի ավագները, որոնք առնչվել էին Գուրգեն Գաբրիելյանի արվեստին։
Մեծ դերասանի, բեմադրիչի, ռեժիսորի, մանկավարժի եւ թարգմանչի մասին խոսք ասացին վաստակավոր արտիստ Մուսայել Գալոյանը, թատերագետ Հայկազ Երանոսյանը եւ այլք։
ՍԻՄԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԵՄՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի