Հանրապետության մշակելի հողատարածքները, երկար տարիներ չստանալով անհրաժեշտ քանակության եւ որակով պարարտանյութեր, ենթակա են անբերրիության, իսկ հետագայում նաեւ հող կոչվելուց զրկվելուն։ Այսօր հանրապետություն է ներմուծվում ազոտային պարարտանյութ, որն իր որակական հատկանիշներով ու քանակով շատ ցածր է ու գյուղացուն ոչ մատչելի։
Ժամանակին գործում էր Վանաձորի քիմգործարանըՙ արտադրելով նաեւ միզանյութ (կարբամիդ), որն ամենաբարձրորակն է ազոտային պարարտանյութերի մեջ։ Անկախության հենց առաջին տարվանից այդ ժամանակվա «ազգանվեր» ղեկավարների ջանքերով մեր արդյունաբերությունը քանդվեցՙ մեզ զրկելով նույնիսկ ամենաանհրաժեշտից։ Փառք Աստծո, քիմիագործների կոլեկտիվը կարողացավ դիմակայել եւ պահպանել հնարավորինս։
Հանրապետության մշակովի հողատարածքները փրկելու, ինչպես նաեւ հողի բերքատվությունը բարձրացնելու համար ղեկավարությունը պետք է շուտափույթ միջոցներ ձեռնարկի վերագործարկելու Վանաձորի քիմգործարանի կարբամիդի արտադրությունը։
Շատ ուրախալի է ՀՌԱԿ-ի մտահոգությունըՙ Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ ձեռնարկվող միջոցառումների ծրագիրը գյուղատնտեսության բնագավառում կատարվելիք աշխատանքների համար։ Միայն թե պետք է շտապել։
ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԽՍՀՄ պատվավոր քիմիկ, հանրապետության վաստակավոր ռացիոնալիզատոր, Վանաձոր