«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸՙ ՄՏԱՀՈԳԻՉ

«Ազգի» թղթակիցը Թբիլիսիից, հիմնվելով տեղի «Ռուսթավի» հեռուստաընկերության գիշերային հաղորդումների վրա հաղորդում է, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը երեկ ուշագնաց վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ինտենսիվ բուժօգնություն է տրվում նրան։ Ցերեկը նա վատ էր զգացել Բաքվի ռազմական լիցեյի 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, ելույթի պահին։ Ադրբեջանական հեռուստատեսությամբ բոլորը նկատել են, որ Ալիեւը ձեռքը տարել է սրտին եւ թիկնապահների օգնությամբ դուրս տարվել դահլիճից։ Շուրջ 15 րոպե հետո նա կրկին, առանց որեւէ մեկի օգնության վերադարձել է դահլիճՙ շարունակելու ելույթը։ Հազիվ փորձել է կատակել, թե ուզում էին իրեն աչքով տալ, կրկին վատ է զգացել եւ դահլիճից թիկնապահների օգնությամբ դուրս տարվել։

Ուշ երեկոյան նախագահի աշխատակազմից հայտարարել են, թե Ալիեւը գտնվում է իր նստավայրում, այնինչ Բաքվից թղթակիցները պնդում են, որ նրա մեքենան գնացել է հանրապետական հիվանդանոցՙ «նրանք «Ռուսթավիին» հայտնել են նաեւ, որ գիշերը զինվորականների ներկայություն է զգացվել Բաքվի կենտրոնական շրջաններում, ժողովրդի մոտ խուճապային տրամադրություններ կան։

Նախնական տպավորությամբ Հեյդար Ալիեւը սրտի նոպա է ունեցել, թերեւս մահացու։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4