«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


ՄԱՅԻՍԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

ԳԱՎԱՌ, 21 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից ստացված տվյալների համաձայն, 2003 թվականի ապրիլի 20-ի դրությամբ, Սեւանա լիճը ծովի մակերեւույթից 1897 մետր 2 սանտիմետր բարձրության վրա է։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 53 սմ-ով։ Վերջին 3-4 օրերի ընթացքում մարզում տեղումները թափվել են անձրեւի եւ ձյան տեսքով։ Ձյունը հիմնականում նոր շերտով կուտակվել է բարձրլեռնային հատվածներում։ Այնպես որ, մայիսի սկզբներին, կապված ջերմաստիճանի բարձրացման հետ, սպասվում են նոր վարարումներ, միաժամանակՙ լճի մակարդակի շոշափելի բարձրացում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4