«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2003-04-18 | #75, 2003-04-19 | #76, 2003-04-22


ՎԱՐԱՐԵԼ Է ԱՂՍՏԵՎ ԳԵՏԸ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. Իջեւան քաղաքի գետափնյա գրեթե բոլոր փայտե տնակները կուլ են գնացել վարարած Աղստեւ գետի հորձանքին, մերձակա սրճարան-ռեստորանները մնացել են ջրի տակ։ Քաղաքի բուսաբանական այգին, որտեղ պահպանվում են 130-ից ավելի եզակի բույսեր, ամբողջովին հեղեղվել է ջրով։ «Կատաղած» գետը գիշեր-ցերեկ լարված է պահում բնակչությանը։ Լարված վիճակում են նաեւ առափնյա Հաղարծին եւ Աղավնավանք գյուղերը, որտեղ զոհվել է մեկ բնակիչ։ Ըստ Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի, մարզային համապատասխան կառույցները, իրավիճակը վերահսկելուց բացի, ճշտում են նաեւ հեղեղի հասցրած վնասի չափը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4