«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2003-04-19 | #76, 2003-04-22 | #77, 2003-04-23


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Երեկ ժուռնալիստների տանը կայացավ Երեւանի եւ Բաքվի մամուլի ակումբների նախաձեռնությամբ «Ղարաբաղյան հակամարտությունը եւ կարգավորման հեռանկարները» գրքի ներկայացումը։ Գրքում ներկայացված են Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂ-ի մոնիտորինգի արդյունքները (ԶԼՄ-ներ, սոցիոլոգիական հարցումներՙ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ)։ Աշխատանքներին մասնակցել են 14 խմբեր եւ Հայաստանից (Տավուշի մարզ), եւ Ադրբեջանից, եւ Ստեփանակերտից։ Վերջինիս խմբում ընդգրկված են եղել ԱՄՆ-ից մասնագետ-փորձագետներ, որոնք տիրապետել են հակամարտության խնդրին ամբողջովին եւ անկողմնակալ արդյունքների համար կցվել են Ստեփանակերտի մամուլի ակումբի փորձագետների խմբին։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ներկայացնելով գիրքը, նշեց, որ սա շարունակությունն է այն ծրագրի, որը սկսվել է 2001 թ. վերը նշված ակումբների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ, իրականացնելու ԼՂ-ում հետազոտությունները։ Համատեղ ծրագիրը ներառում է ոչ միայն հետազոտություններ։ Հիմնական նպատակն է ճշգրիտ լուսաբանել խնդիրը եւ ծավալվող զարգացումները, նաեւ օգնել ԶԼՄ-ներին մոնիտորինգի արդյունքների վերլուծությունները ներկայացնելուն։ Ծրագրով արդեն իրականացվել են 5 հեռուստակամուրջներ, Հայաստանի ու Ադրբեջանի լրագրողների երկու փոխայցելություններ։ Գրքում տեղ են գտել հետազոտությունների արդյունքները, երեք կողմերը ներկայացնող հայցվորները, որոնք երեք շերտով են ներգրավված եղել. քաղաքական խավ, հանրություն, մամուլ։ Ծրագիրը կավարտվի երրորդ փուլով, որին կմասնակցեն ամեն երկրից 15 փորձագետ¬մասնագետներ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4