Այսօր Թեքեյան կենտրոնում կներկայացվեն Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության նախընտրական պլատֆորմի հիմնադրույթները, որոնք առանձին լույս ենք ընծայել նաեւ մեր այսօրվա համարի 6¬7 էջերում։ Պլատֆորմի հիմնադրույթները կներկայացվեն եւ դրանց վերաբերյալ հավելյալ բացատրություններ կտան Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ՀՌԱԿ համամասնական ցուցակի առաջին 3 դեմքերըՙ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, DCA եւ TCA ընկերությունների նախագահ Գագիկ Աբրահամյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը։ «Ազգը» ներկա համարի 5-րդ էջում հրապարակում է նաեւ ՀՌԱԿ համամասնական ամբողջական ցուցակը։