«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2003-04-19 | #76, 2003-04-22 | #77, 2003-04-23


ԿՄՐՑԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ

Ինչպես տեղեկացրել էինք, ֆուտբոլի Ռումինիայի հավաքականը հրաժարվել էր ապրիլի 30-ին Երեւանում Հայաստանի ընտրանու հետ ընկերական մրցախաղ անցկացնելուց, քանի որ ավելի վաղ պայմանավորվածություն ուներ այդ օրը մրցելու Լիտվայի ֆուտբոլիստների հետ։ Ցավոք, հերթական անգամ մեր հավաքականի ղեկավարությանը չհաջողվեց ընկերական հանդիպումների համար նախատեսված օրը ստուգողական խաղ անցկացնել, ստուգել հավաքականի ֆուտբոլիստների խաղամակարդակը։ Հուսանք, որ առաջիկայում գոնե կհաջողվի ընկերական հանդիպումների համար մրցակիցներ գտնել։

Չնայած վերը նշվածին, այնուամենայնիվ, որոշվել է ապրիլի 29-ին «Հանրապետական» մարզադաշտում հանդիպում անցկացնել ՀՀ ազգային եւ երիտասարդական հավաքականների միջեւ։ Բնականաբար, այդ խաղին չեն մասնակցի մեր ընտրանու լեգեոներները։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան տեղի ֆուտբոլիստներից կկազմավորի ազգային ընտրանին եւ ապրիլի 28-ին պարապմունք կանցկացնի։ Իր հերթին Անդրանիկ Ադամյանը կանվանի այն ֆուտբոլիստներին, ովքեր կնախապատրաստվեն հանդիպմանը։ Կարծում ենք, հանդիպումը հատկապես օգտակար կլինի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի համար, որը հնարավորություն կունենա ավելի մոտից ծանոթանալու տեղի կադրերի խաղային որակներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4