ՄՈՍԿՎԱ, 22 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակը բավարար է, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Արիֆ Կաֆարօղլի Ռահիմզադեն։ Նա ասել է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունն այսօր այդ առնչությամբ կապվել է Բաքվի հետ եւ պարզվել է, որ «նախագահի ինքնազգացողության հետ կապված երկյուղներ չկան»։ Խորհրդարանի առաջին փոխխոսնակը նշել է, որ Հեյդար Ալիեւը «իր գենետիկայով, կազմվածքով շատ ուժեղ մարդ է, ինչում կարելի էր համոզվել նաեւ նախօրյակին, երբ նա իր մեջ ուժ գտավ սրտի տագնապից հետո ավարտել ելույթը»։ Ռահիմզադեն մասնակցում է Ռուսաստանի Դաշնության ժողովի եւ Ադրբեջանի խորհրդարանի համատեղ հանձնախմբի նիստին։