ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿ, 22 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ինչպես «ԿՌԺ»-ին հայտնել են երկրամասային ՆԳՎ մամլո ծառայությունում, Կրասնոյարսկի երկրամասի Իրբեյսկի շրջանի Սոլյանկա գյուղի մոտ ուղեւորատար գնացքը խոյահարել է «Ժիգուլուն»։ Ավտոմեքենայում, որի մեջ գտնվել են 1949 եւ 1931 թվականներին ծնված հայաստանցիներ, դուրս է եկել երկաթգիծ լուսաֆորի արգելող ազդանշանն անտեսելով։ Ըստ վկաների, մարդիկ ինչ-որ տեղ էին շտապում, խփել կոտրել են իջեցված ուղեփակոցը եւ չեն հասցրել կտրել անցնել Աբական-Տայշետ ուղեւորատար գնացքի լոկոմոտիվի առջեւից։ Գնացքը խփել է մեքենային եւ այն քարշ տվել երկու հարյուր մետր։ Երկու ուղեւորն էլ զոհվել են։