Սոս Սարգսյանի հետ
¬ Ստեղծագործական ներկա վիճակը, որում գտնվում եք, արդյոք բավարարո՞ւմ է ձեզ։
¬ Արդեն չեմ խաղում բեմի վրա։ Համազգային թատրոնն եմ ղեկավարում, դրանով իսկ բավարարված եմ։ Նաեւ կուրս եմ ղեկավարում, ստեղծագործական մթնոլորտի մեջ եմ։
¬ Երկրի համար դժվարին պայմաններում ինչպիսի՞ն պետք է լինի մտավորականի արձագանքը։
¬ Անհնարին է գերագնահատել մտավորականին վերապահվող դերն ազգի եւ հասարակության կյանքում։ Ճշմարիտ մտավորականը չի կարող անտարբեր լինել։ Նրան պետք է հուզեն ժողովրդի հոգսերն ու ցավերը։
¬ Ի՞նչ կասեիք այսօրվա երիտասարդ ստեղծագործողների մասին։
¬ Եթե խոսքը թատերական բնագավառի երիտասարդության մասին է, ապա կասեի, որ փայլուն երիտասարդություն ունենք, շնորհաշատ, նշանակալից գործեր կարող են անել։
¬ Ինչպե՞ս եք գնահատում թատերական արվեստն այսօր։
¬ Այսօրվա համարՙ նորմալ, բայց դա չի նշանակում, թե թատերական ասպարեզում նվաճումներ ունենք։ Բնական է, որ որքան զարգացած է հասարակությունը, այնքան զարգացած է թատերական արվեստը։ Մենք դեռեւս հեռու ենք զարգացած հասարակություն համարվելուց եւ այդ բնագավառում դեռ անելիքներ շատ ունենք։
¬ Որպես Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր արդարացվա՞ծ եք համարում ուսուցման բարձր վարձավճարները։
¬ Կյանքն է այդպիսին։ Եթե ինձնից կախված լիներ, անվճար ուսուցում կմտցնեի։ Պետությունն այդ հնարավորությունը չունի եւ ստիպված մտցվել է վճարովի համակարգը։
¬ Ինչպիսի՞ն եք տեսնում մեր երկրի ապագան։
¬ Անշուշտ լուսավոր ու պայծառ։ Ամեն ինչ լավ է լինելու։
ՆԱՌԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ