«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2003-05-01 | #83, 2003-05-02 | #84, 2003-05-03


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՋԱԿՑԵԼ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Երեկ կառավարության շենքի մոտ խմբված զոհված ազատամարտիկների ընտանիքների մի քանի հարյուր անդամներ, «Կարոտի կանչ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանի գլխավորությամբ, դժգոհում էին 2002 թ. նոյեմբերից մինչ օրս հոսանքի վարձավճարների չմուծած պարտքի պատճառով իրենց բնակարանները հոսանքազրկելու համար։ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը եւ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանն ընդունեցին եւ լսեցին դժգոհողների պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրեց պրն Վարդանյանը, «կառավարությունը մինչեւ 2002 թ. նոյեմբերի 1-ն արդեն մարել է մինչ այդ կուտակված հոսանքի պարտքերը զոհվածների ընտանիքների խնդրանքով։ Սակայն նոյեմբերին բաշխիչ ցանցերի մասնավորեցումից հետո կրկին այդ ընտանիքները հայտնվել են ծանր կացության մեջ։ Վարչապետը նրանց խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում ամեն ինչ անել կառավարության կողմից այդ պարտքերը մարելու ուղղությամբ։ Վարչապետը հանձնարարականներ տվեց համապատասխան վարչություններին բարձրացված մյուս խնդիրների կապակցությամբ։ Նա պաշտպանության նախարարությանը հանձնարարեց վերջնականապես ճշտել նման ընտանիքների թիվը։ Նոյեմբերից առ այսօր յուրաքանչյուր ընտանիքի հոսանքի պարտքը մոտ 80 հազար դրամ է։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4