«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2003-05-06 | #86, 2003-05-07 | #87, 2003-05-08


ԴԱՏԱՐԱՆԸ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մայիսի 7-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանըՙ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, եւս երկու ամսով երկարացրել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղադրվող Արմեն Սարգսյանի կալանքի ժամկետը։ Նախաքննական մարմինը կալանքի անհրաժեշտությունը հիմնավորել է գործի քննությունը ավարտելու հետ կապված անհրաժեշտ քննչական գործողություններ անցկացնելու հանգամանքով։

Ինչպես հայտնեց մեղադրյալի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը, իրեն դեռ չեն տրամադրել գործի նյութերը։ Պաշտպանին նյութերը կտրամադրվեն այն բանից հետո, երբ դրանց կծանոթանա տուժող կողմը։

Արմեն Սարգսյանը կալանքի մեջ է գտնվում մարտի 15-ից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4