Ռուսաստանի կապի բաժանմունքներում վաճառքի է հանվել Արամ Խաչատրյանի դիմանկարով նամականիշ։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը տեղեկացնում է, որ այն շրջանառության մեջ է դրվել ապրիլի 24-ինՙ մեծ կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակի նախօրեին։
Խաչատրյանի դիմանկարից բացի, նամականիշի վրա պատկերված է տեսարան «Սպարտակ» բալետից։ «Այդ բեմադրության երաժշտության մեջ, թերեւս, առավել լրիվ է բացահայտվել Խաչատրյանի դրամատուրգիական վարպետությունը, որին բնորոշ էին կրքոտ խառնվածքը եւ նվագախմբային ձեռագիր վիրտուոզ տեխնիկան», գրում է թերթը։
Պ. Ք.