Երեկ նկարիչների միության սրահում բացվեց գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի աշխատանքների ցուցահանդեսըՙ նվիրված վարպետի ծննդյան 80-ամյակին։ Հակոբյանական աշխարհըՙ լուռ ու զուսպ գծապատկերների մեջ, Հայաստանը, ավելի անսքող ու իրական, մարդկային ճակատագրերը, իրականությունը յուրահատուկ տեսնելու կերպի նորովի ընկալում, կյանքի չերեւացող կողմերի բացահայտում։ Նկարիչների միության մարդաշատ սրահում նկարների ներքին տրամադրություններից ու վիճակներից տարբեր մթնոլորտում ցուցահանդեսի բացումը կատարեց միության նախագահ Կարեն Աղամյանըՙ ջերմագին շնորհավորելով վարպետի ծննդյան 80-րդ տարեդարձը, կարդաց հեռագիր-շնորհավորանքները եւ նկարչին հանձնեց Նկարիչների միության պատվոգիրը։ Ցուցահանդեսի առիթով հոբելյարին շնորհավորեցին Հենրիկ Իգիթյանը, Շահեն Խաչատրյանը։
Երեկվա ցուցահանդեսը Հակոբ Հակոբյանի ստեղծագործական կենսագրության ամփոփ մի էջ էրՙ իմաստավորված անցյալի եւ ներկայի փորձառությամբ։ Դեռեւս 40¬ականներից սկսած։
100-ից ավելի ինչպես եգիպտական, այնպես էլ հայաստանյան շրջանի աշխատանքներՙ դալուկ-մոխրագույնի մեջ բացված հեռուներ եւ «անծայր» հորիզոններ, լռություն, ներփակ վիճակներ, որոնց ավելի հանգամանորեն անդրադարձ կարվի թերթի հաջորդ համարում։
Մ. Բ.