«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2003-05-15 | #93, 2003-05-16 | #94, 2003-05-17


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Համբուրգում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում իր հաղթարշավն է շարունակում Դավիթ Նալբանդյանը։ Արգենտինահայ թենիսիստը 3-րդ մրցախաղն էլ շահեց։ Նրա մրցակիցը գերմանացի Ռայներ Շուտլերն էր։ Առաջին խաղափուլում համառ մրցակցություն ծավալվեց։ Նալբանդյանին հաջողվեց հասնել նվազագույն առավելության (7-6)։ Հաջորդ խաղափուլում արդեն Դավթի առավելությունը նկատելի էր (6-2)։ Հաջորդ փուլում Նալբանդյանի մրցակիցը կլինի չիլիացի Ֆեռնանդո Գոնսալեսը, որը պայքարից դուրս մղեց աշխարհի թիվ 1 թենիսիստ Լլեյթոն Հյուիթին։ Ընդ որում, Գոնսալեսը երկու խաղափուլում հասավ բացահայտ առավելության (6-1, 6-0) եւ միայն մեկ խաղափուլ զիջեց մրցակցին (3-6)։ Մեծ անակնկալ մատուցեց Ուեյն Ֆերեյրանՙ հաղթելով Գուստավո Կուեռտենին, որը հիանալի է խաղում հողածածկույթով կորտերում։ Միխայիլ Յուժնին զիջեց Գիլյերմո Կորիային։ Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին նաեւ Ռոխուսը, Կալյերին, Գաուդիոն եւ Ֆիլիպուսիսը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4