«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2003-05-15 | #93, 2003-05-16 | #94, 2003-05-17


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԻՍԿԱԿԱՆ ԴԵՄՔԸ

«Դո՛ւրս կորեք այստեղից, բոլո՛րդ։ Արգելված է։ Դուք իրավունք չունեք եկեղեցական արարողություն անցկացնելու այստեղ։ Վերջ տվե՛ք», այսպիսի բացականչություններով կիպրոսցի թուրքերը մայիսի 8-ին ներխուժել են կղզու հյուսիսարեւմտյան մասում գտնվող գրավյալ Մորֆու քաղաքի Սբ. Մամաս եկեղեցին, որտեղ այդ պահին մետրոպոլիտ Նեոֆիթոսը, որը պատմաբան է եւ հարգված հեղինակություն հատկապես Միջին Արեւելքի կրոնագիտության ոլորտում, Քրիստոսի հրաշափառ հարության առթիվ պատարագ էր մատուցում։

Այս մասին է հաղորդում Նիկոսիայից մեր թղթակից Ջորջ Տեր-Բարթողը, հավելելով, որ 43 տարեկան արքեպիսկոպոսն ամենաերիտասարդն է հույն եկեղեցականների մեջ եւ ակտիվ մասնակցություն է ունեցել կղզու թուրքական եւ հունական երկու հատվածների փոխհարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Ի տարբերություն մյուս եկեղեցիների, որոնք սրբապղծվել են եւ թալանվել, Սբ. Մամաս եկեղեցին վերածվել էր մահմեդական սրբապատկերների թանգարանի։ Մամասը Կիպրոսի գլխավոր սրբերի թվին է պատկանում եւ հաճախ է պատկերված առյուծ հեծածՙ խաչը ձեռքին։ Ըստ Տեր-Բարթողի հաղորդագրության, թուրքական զորքերը ՄԱԿ-ի հսկողության տակ գտնվող բուֆերային գոտում իրենց դաշտերից վռնդել են կիպրացի հույն գյուղացիներին։ Երբ վերջիններս ՄԱԿ-ի թույլտվությունն են ցույց տվել, զինվորները գոռացել են, թե իրենք բացի թուրքականից, ոչ մի այլ իշխանություն չեն ճանաչում։

«Այս դեպքերը ցույց են տալիս Կիպրոսի թուրքական մասի ղեկավարների իսկական դեմքը», եզրակացնում է մեր թղթակիցը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4