ԲԱՔՈՒ, 16 ՄԱՅԻՍ. ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահն այսօր երկրի Անվտանգության խորհրդի նիստ Է անցկացրել իր նստավայրում։ Պետության ղեկավարի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, Հեյդար Ալիեւը լսել Է վարչապետ Արթուր Ռասի-զադեի հաղորդումները գետերի ջրերի մակարդակի բարձրացման հետեւանքով մի շարք շրջաններում լարված իրավիճակը հաղթահարելու նպատակով ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաեւ երկրի տնտեսության վիճակի մասին։ Խորհրդարանի ղեկավար Մուրթուզ Ալեսքերովը նախագահ Ալիեւին իրազեկ Է պահել երկրի համար մի շարք կարեւոր օրինագծերի, այդ թվում ընտրական օրենսգրքի քննարկման ընթացքի մասին, որի հիման վրա հոկտեմբերին անցկացվելու են պետության ղեկավարի ընտրություններ։ Լսվել Է նաեւ նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի հաղորդումը հասարակական-քաղաքական կացության մասին։ Մամլո ծառայության հաղորդման մեջ ասվում Է, որ նախագահ Ալիեւը նախանշել Է առաջիկա խնդիրները եւ հանձնարարություններ տվել գործադիր մարմիններին։ Դա բարձրաստիճան պետպաշտոնյաների հետ նախագահ Ալիեւի առաջին հանդիպումն Էր մայիսի 12-ին «Գյուլխանե» ռազմաբժշկական ակադեմիայում բուժզննումից վերադառնալուց հետո։ Առայժմ պետության ղեկավարը վերականգնողական բուժընթաց Է անցնում տնային պայմաններում։