«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2003-05-17 | #95, 2003-05-20 | #96, 2003-05-21


ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ ԿՏՈՆԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Երեկ երեկոյան Երեւան ժամանեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրըՙ երեք օր հյուրընկալվելու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մայիսի 22-ին հայրենիքում նշելու ծննդյան հոբելյանը։

Մեծանուն երգիչը, որ օդանավակայանում, ցավոք, չշփվեց լրագրողների հետ, ժամանեց որդու եւ իմպրեսարիոյի ուղեկցությամբ։ Շառլ Ազնավուրի որդին, ի դեպ, պատմական հայրենիքում առաջին անգամ է։ Ֆրանսահայ երգիչը Հայաստան ժամանեց Ուկրաինայից։ Կիրակի օրը Լվովում նա մասնակցել էր 14-րդ դարի Սբ. Աստվածածնի Վերափոխման եկեղեցու վերաօծման արարողությանըՙ ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոսի։ Լվովից մեծանուն երգչին ուղեկցում էր ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, որը եւս Ուկրաինայում էր եկեղեցու վերաօծման արարողության առիթով։ Այստեղ երգչին դիմավորեցին Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունինՙ տիկնոջ հետ։

Այսօր Շառլ Ազնավուրը կլինի Խոր Վիրապում, վաղը կայցելի Գառնի եւ Գեղարդ, իսկ երեկոյան մշակույթի գործիչների շրջապատում կնշի ծննդյան տարեդարձը։

Աշխարհահռչակ մեր հայրենակցի այցելությունը խորհրդարանական ընտրապայքարի այս թեժ պահին թերեւս հաճելիորեն կշեղի մեր հասարակության ուշադրությունը քարոզարշավայինՙ արդեն բոլորիս հոգնեցրած հեւքից։

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4