«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2003-05-20 | #96, 2003-05-21 | #97, 2003-05-22


ԱՆՍՈՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարության սրահներից մեկում բացվել է մի ինքնատիպ նկարչական ցուցահանդես, որի հեղինակներն են Լուսինե եւ Նունե Կարագաշյանները։ Ներկայացված էր 43 նկար, որոնք պատկերում են Ստամբուլի, Հունաստանի ծովափնյա տեսարաններ։ Մարդկային մարմինը ցուցահանդեսում ներդաշնակված է հոգեւոր պլաստիկայի ելեւէջների ներդաշնակությամբ։ Ցուցահանդեսի յուրահատկությունը կայանում էր նրանում, որ նկարչուհին որպես նյութ օգտագործել է օրակալըՙ հնարավորություն ստանալով չափավորել վառ գույների նույնահունչ ուժգնությունը։ Մյուս քույրըՙ Նունեն, անցել է ուսումնական երկար ուղի. սովորել է Հ. Իգիթյանի մանկական գեղագիտական կենտրոնում, այնուհետեւՙ Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, Հ. Թերլեմեզյանի ուսումնարանում եւ Երեւանի գեղարվեստի ակադեմիայում։ Առաջին ցուցահանդեսը բացել է 2002 թ. մայիսին Ստամբուլում, ուր ներկայացրել է կոլաժներ եւ միջնադարյան արվեստ։ Այժմ ներկայացնում է ոչ արվեստի նյութերով իր ստեղծագործությունները։

ՆԱԻՐՈՒՀԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ, ԱՐԱՔՍՅԱ ՄԻՆԱՍՅԱՆ, ԵՄՀ ուսանողուհիներ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4