«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2003-05-21 | #97, 2003-05-22 | #98, 2003-05-23


«ՄԻՋԻՆ ԽԱՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է»

ՀԺԱՄ նախագահի կարծիքով...

Ժուռնալիստների միությունում երեկ կայացավ ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանի մամուլի ասուլիսը։ Քարոզարշավի ընթացքից պրն Ավագյանն ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնեց եւ շնորհակալական խոսքեր հղեց ԶԼՄ-ներին, մասնավորապեսՙ իր կուսակցությանն ուղեկցող լրագրողներին։ Նրա դիտարկմամբ, նախագահական ընտրությունների քարոզարշավի համեմատությամբ, բարձրացել է կազմակերպչական մակարդակը, զգալիորեն մեծացել է լրատվամիջոցների դերը։ Հասարակությանը լայն հնարավորություն ընձեռվեց մեկառմեկ ծանոթանալու բոլոր կուսակցությունների ծրագրերին եւ իրեն հուզող հիմնախնդիրներին համապատասխան ճիշտ ընտրություն կատարելու։ Քարոզարշավը հաղթանակած ավարտեցին այն կուսակցությունները, որոնք ճիշտ էին ըմբռնել հասարակության առաջնահերթությունները։ Կենտրոնանալով միջին խավի ձեւավորման գաղափարի վրա եւ մշակելով դրա իրականացումն ապահովող գործունեության ծրագիրՙ կուսակցությունը կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց համակիրների մեծ բանակ։ Միջին խավի ձեւավորումը, պրն Ավագյանի համոզմամբ, հասարակական պատվեր էՙ ուղղված իշխանություններին։ Նրան հաջողվել է մարդկանց համախմբել այդ խնդրի շուրջ եւ արդար ընտրություններով հաղթանակ տանելուց հետո կձեռնարկվեն դրա իրականացման անհրաժետ քայլերը։ ԱԺ¬ում տեղ չզբաղեցնելու դեպքում իրենք կզրկվեն քաղաքական լծակներից, ինչն էլ կխոչընդոտի ծրագրերի իրագործմանը։ Նա լիահույս է եւ ակնկալում է ժողովրդի մեծ աջակցությունը հաղթանակ տանելու եւ միջին խավի կայացման խնդրով մտահոգված մյուս կուսակցությունների հետ համագործակցելու համար։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4