«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2003-05-22 | #98, 2003-05-23 | #99, 2003-05-27


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ

Նոր հարցականներ ներքաղաքական դաշտի հետագա զարգացումների շեմին

Երեկ ուշ գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ամփոփվեցին մայիսի 25-ին կայացած խորհրդարանական համամասնական ընտրակարգով ընտրությունների, որոնք բովանդակում էին մի քանի անակնկալներ։ 83 տարի հետո առաջին անգամ Կոմկուսը դադարեց մաս կազմել երկրի իշխանությանը։ Երկրորդՙ կրկնվեց 1995 թ. «Շամիրամի» ֆենոմենը, երբ հազիվ 2 ամսվա անծանոթ մի կազմակերպությունՙ «Միացյալ աշխատավորական կուսակցությունը», անցավ խորհրդարան։ Երրորդՙ հաջորդաբար երրորդ անգամ ՀՌԱԿ-ին չթույլատրվեց մաս կազմելու Ազգային ժողովին։ Անշուշտ կան նաեւ դիտարկման եւ վերլուծության արժանի բազմաթիվ այլ երեւույթներ, որոնց անդրադառնալու առիթ ունենալու ենք հետագայում։ Այսուհանդերձ, այժմվանից ասենք, որ թեեւ արտաքուստ խորհրդարանական ուժերի ծանրության կենտրոնը հիմնականում պահպանվեց, սակայն ժողովրդավարության զարգացման ճանապարհին խոչընդոտներն առավել մեծացան եւ ընտրական խարդախությունների մթնոլորտը խորացավ երկրում։

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրվածներին, ինչպես եւ սպասվում էր, մեծամասնություն կազմեցին կասկածելի անցյալի տեր փողատերերն ու մականունավոր մարդիկ։ Ներկայացնում ենք նաեւ նրանց ցուցակը ըստ ընտրատարածքիՙ փակագծում նշելով հայտնի մականունավորներին, քանզի նրանք առավելաբար այդ անուններով են ծանոթ ընթերցողներին։

Խմբ.

Տեղեկացնենք, որ ընտրություններին մասնակցել է 1 մլն 234546 ընտրող, 1885 ընտրական տեղամասերում։ ԱԺ-ում 131 պատգամավորական տեղերից 56-ը մեծամասնական ընտրակարգով են ընտրվում, իսկ համամասնական ընտրակարգովՙ 75 պատգամավորներ 21 կուսակցություններից եւ քաղաքական դաշինքներից։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության մամլո խոսնակը, դատական կարգով իրենց ընտրելու իրավունքն է վերականգնել 4197 քաղաքացի։ Ուշ գիշերին ԿԸՀ-ն ամփոփեց համամասնական ընտրությունների նախնական վերջնական արդյունքները։ Համամասնական ընտրակարգով հետեւյալ կերպ է բաշխվել ձայները ըստ 21 կուսակցությունների եւ դաշինքների.

1. «Ազատական» դաշինք - 9573

2. «Ազգային համաձայնություն» կուս. - 7943

3. «Ազգային միաբանություն» կուս. - 103938

4. «Աշխատանք, օրենք, միասնություն» կուս. - 12241

5. «Արդարություն» դաշինք - 160796

6. «Արդարություն» հաս.-քաղ. կազմ. - 6452

7. Արդյունաբերողների եւ կանանց միություն - 24180

8. «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինք - 33223

9. Ժողովրդական կուս. - 13147

10. Հայաստանի ժողովրդավարական-ազատական միություն - 53909

11. Հայաստանի կոմկուս - 24274

12. Հայաստանի Հանրապետական կուս. - 278029

13. Հայաստանի նորացված կոմկուս - 6242

14. Հայաստանի Ռամկավար Ազատական կուս. - 34192

15. Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն հաս.-քաղ. կազմ. - 7949

16. «Հայ արիների բռունցք» կուս. - 3388

17. Հայ հեղափոխական դաշնակցություն կուս. - 135096

18. ՀՀՇ կուս. - 7534

19. «Հզոր հայրենիք» կուս. - 39252

20. Միավորված աշխատանքային կուս. - 67863

21. «Օրինաց երկիր» կուս. - 146035

Անճշտությունների թիվըՙ - 8582

***

Թիվ 1 ընտրատարածք. Անկուսակցական¬ Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո)

Թիվ 2. Անկուսակցական¬ Մկրտիչ Մինասյան

Թիվ 3. Անկուսակցական¬ Ռաֆիկ Պետրոսյան

Թիվ 4. Անկուսակցական¬ Մանուկ Գասպարյան (Բեղ Մանուկ)

Թիվ 5. Անկուսակցական¬ Արտուշ Սիմոնյան (Աերոպորտի Արտուշ)

Թիվ 6. Անկուսակցական¬ Լեւոն Սարգսյան (Ալրաղացի Լյով)

Թիվ 7. Անկուսակցական¬ Արմեն Մխիթարյան (Աղվանցիների Մխիկը)

Թիվ 8. Անկուսակցական¬ Հարություն Փամբուկյան (Զոռբա Հարութ)

Թիվ 9. Անկուսակցական¬ Մանվել Նազարյան (Գել Հակոբի եղբայր)

Թիվ 10. Հանրապետական¬ Սմբատ Այվազյան

Թիվ 11. Անկուսակցական¬ Հակոբ Հակոբյան (Լեդի)

Թիվ 12. Անկուսակցական¬ Վերսանդ Հակոբյան (Ծիտո)

Թիվ 13. «Օրինաց երկիր»¬ Գրիգոր Մարգարյան (Բելաջիո Գրիշ)

Թիվ 14. Անկուսակցական¬ Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո, Քաղցր Սամո)

Թիվ 15. Խաչատուր Սուքիասյան (Գռզո)

Թիվ 16. Անկուսակցական¬ Վլադիմիր Բադալյան (Ստադիոնի Վլադ)

Թիվ 17. Անկուսակցական¬ Արմեն Դանիելյան (Գիտունիկ)

Թիվ 18. ՀՀԿ¬ Գեւորգ Հակոբյան (Կոմբիկերի Վլադ)

Թիվ 19. Անկուսակցական¬ Խաչիկ Մանուկյան (Հ. Փամբուկյանի կադրերից)

Թիվ 20. Անկուսակցական¬ Լեւոն Խաչատրյան

Թիվ 21. ՀԱԿ¬ Սամվել Սահակյան (Թութուն Սամո)

Թիվ 22. ՀՀԿ¬ Հենրիկ Աբրահամյան

Թիվ 23. Երեմ Կարապետյան (քեռի)

Թիվ 24. Անկուսակցական¬ Մանվել Ղազարյան (Վեդի Ալկո)

Թիվ 25. Անկուսակցական¬ Արամայիս Գրիգորյան

Թիվ 26. Անկուսակցական ¬ Հակոբ Հակոբյան (Ճոյտ)

Թիվ 27. Անկուսակցական¬ Մուշեղ Մովսիսյան

Թիվ 28. Անկուսակցական¬ Հրանտ Գրիգորյան (գեներալ Մանվելի եղբոր տղան)

Թիվ 29. «Օրինաց երկիր»¬Մեխակ Մխիթարյան

Թիվ 30. ՀՀԿ¬ Նահապետ Գեւորգյան

Թիվ 31. ՀՀԿ¬ Ռաֆիկ Գրիգորյան

Թիվ 32. Անկուսակցական¬ Հրանուշ Հակոբյան

Թիվ 33. «Օրինաց երկիր»¬ Խաչիկ Պետրոսյան

Թիվ 34. Անկուսակցական¬ Հակոբ Հակոբյան (Թունելի Հակոբ)

Թիվ 35. Անկուսակցական¬ Վոլոդյա Բադալյան (նախագահի խնամի)

Թիվ 36. Անկուսակցական¬ Վիկտոր Դալլաքյան

Թիվ 37. Ակուսակցական¬ Վահրամ Բաղդասարյան

Թիվ 38. «Օրինաց երկիր»¬ Վռամ Գյուլզադյան

Թիվ 39. Անկուսակցական¬ Կարեն Կարապետյան

Թիվ 40. Անկուսակցական¬ Համլետ Թամազյան

Թիվ 41. Սասուն Միքայելյան

Թիվ 42. Անկուսակցական¬ Գագիկ Ծառուկյան (Դոդի Գագո)

Թիվ 45. Անկուսակցական¬ Մելիք Մանուկյան

Թիվ 46. ՀՀԿ¬ Մարտին Սուքիասյան

Թիվ 47. ՀՀԿ¬ Սուքիաս Ավետիսյան

Թիվ 48. ՀՀԿ¬ Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ)

Թիվ 49. «Օրինաց երկիր»¬ Սամվել Բալասանյան

Թիվ 50. Կարո Ներսիսյան

Թիվ 51. Անկուսակցական¬ Հովիկ Ազոյան

Թիվ 52. Անկուսակցական¬ Սուրեն Խաչատրյան (Լիսկա)

Թիվ 53. ՀՀԿ¬ Մկրտիչ (Սերժ) Մկրտչյան

Թիվ 55. Անկուսակցական¬ Արծրունի Ղալումյան

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ապա ԿԸՀ-ն չկարողացավ ներկայացնել արդյունքները, քանի որ ընտրատարածքներից երեկ գիշեր դեռեւս չէին ստացվել ամփոփագրերը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4