Հարգելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության սկզբնավորումն արդյունք էր 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի։ Հայկական անկախ պետականության վերականգնումը բազմադարյա ընդմիջումից հետո բախտորոշ իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում։ Դրանով մենք վերադարձանք միջազգային քաղաքական ասպարեզ։ Դրանով նաեւ ձեւավորվեց որակապես նոր իրավիճակ, բացվեցին մեր երկրի ու ժողովրդի համակողմանի զարգացման նոր հեռանկարներ։
Չնայած իր գոյության կարճատեւությանը, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ սերունդներին փոխանցել արժեքային նոր համակարգ, որ հենվում է պետական մտածողության, քաղաքացիական գիտակցության եւ ժողովրդավարության սկզբունքների վրա։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի եւ Հանրապետության հռչակման 85-րդ տարեդարձի առթիվ։ Մաղթում եմ ամուր հավատ եւ եռանդուն աշխատանքՙ շարունակելու մայիսի 28¬ով նշանավորվող ազգային վերածննդի ուղին։