«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ

Բելգրադում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունում բավական հաջող ելույթներ ունեցան հայ ըմբիշներըՙ նվաճելով մեկ ոսկե եւ չորս արծաթե մեդալ։ Ճիշտ է, մրցանակակիր դարձած հայ մարզիկներից միայն արծաթե մեդալակիրներ Ռոման Ամոյանն (55 կգ) ու Լեւոն Գեղամյանն (84 կգ) են հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Ռոման Ամոյանը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ 5¬8 հաշվով պարտվեց փորձառու ռումինացի ըմբիշ, 32-ամյա Մարիան Սանդուին։ Լեւոն Գեղամյանն էլ վճռորոշ գոտեմարտը տանուլ տվեց ռուսաստանցի Միշինին։

Ինչ վերաբերում է չեմպիոնի տիտղոսին, ապա այն նվաճեց օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, վերջին տարիներին Բուլղարիայում բնակվող Արմեն Նազարյանը։ Հետաքրքրական է, որ նա քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր մղել 60 կգ քաշային հայաստանցի ըմբիշ Կարեն Մնացականյանին, իսկ եզրափակիչում հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Սուրեն Գեւորգյանին (10¬0)։ Ուկրաինայում բնակվող Արմեն Վարդանյանն էլ (66 կգ) եզրափակիչում պարտվեց թուրք Էրօղլուց։ Թիմային հաշվարկով ՀՀ հավաքականը 7-րդն էր։ Իսկ հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ընտրանին (2-ական ոսկե եւ բրոնզե մեդալ)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4