«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Մայիսի 29-ին Ստամբուլում մեկնարկում են շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի անհատական առաջնությունները։ Հայաստանի շախմատիստներից առաջնության պարգեւները կվիճարկեն Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանն ու Գոհար Հլղաթյանը։ Տղամարդկանց մրցաշարում կխաղացվի 13 տուր եւ կխաղարկվի աշխարհի առաջնության 39 ուղեգիր, իսկ կանայք 17 ուղեգրերի տերերին կորոշեն 11 տուրերի ընթացքում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4