«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

ԱԽԱԼՔԱԼԱՔ, 27 ՄԱՅԻՍ. Ա-ԻՆՖՈ։ Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ Վրաստանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների երեք հայազգի դատավորներըՙ Սուսաննա Մանուկյանը, Ստեփան Երանոսյանը, Արարատ Չոբանյանը ազատվել են դատավորի պաշտոնից։ Այս որոշումը հունիսի մեկին ձեւականորեն կքննարկվի Վրաստանի Արդարադատության խորհրդում։ Վերոնշյալ երեք դատավորները վերջին հայազգի դատավորներն էին Վրաստանում։ Սույն որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ հայազգի դատավորները վերաորակավորման քննությունները չեն կարողացել հանձնել վրացերեն լեզվով։ Մինչդեռ մասնագիտական առումով նրանք բավականին բարձր որակավորում ունեն եւ կարող են քննությունները հանձնել ռուսերեն։ Հարկ է նշել նաեւ այն փաստը, որ վրացի պաշտոնյաները ժամանակին խոստացել էին հայ դատավորներից վերաորակավորման քննություններն ընդունել ռուսերեն, սակայն վերջին պահին դրժեցին իրենց խոստումը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4