«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2003-05-23 | #99, 2003-05-27 | #100, 2003-05-28


ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

2001 թվականին Հնդկաստանի կառավարությունը որոշում էր կայացրել ՀՀ-ում երաշտի հետեւանքները վերացնելու նպատակով Հայաստանին տրամադրել մարդասիրական օգնությունՙ 1000 տոննա հացահատիկ։ Ս. թ. փետրվարին Հայաստան ներկրվեց եւ ՀՀ կառավարության որոշմամբ տեւական երաշտի եւ սակավաջրության հետեւանքների վերացման նպատակով ստեղծված հանձնաժողովի տնօրինմանը հանձնվեց 750 տոննա ցորեն եւ 250 տոննա բրինձ։ Հնդկաստանի կառավարության կողմից տրամադրված օգնությունը կբաշխվի երաշտից տուժած մարզերին եւ շրջաններին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4