Մայիսի 28-ին Արգենտինայում, ՀՀ դեսպանության հովանավորությամբ, ներկայացվել է «Արարատ» կինոնկարը։ Այդ կապակցությամբ Բուենոս Այրես է ժամանել ռեժիսոր Ատոմ Էգոյանը։ Ֆիլմի ներկայացմանը մասնակցել են շուրջ 1200 հոգի, այդ թվումՙ Արգենտինայի քաղաքական գործիչներ, արտաքին գերատեսչության, արվեստի, լրատվամիջոցների, դիվանագիտական կորպուսի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ֆիլմն ամենաբարձր գնահատականին է արժանացել երկրի գրեթե բոլոր լրատվամիջոցների կողմից։