Երեկ «Լեռնագործ»¬«Փյունիկ» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրը։ Խաղացանկով հանդիպումը նախատեսված էր Կապանում, սակայն, ինչպես հաճախ էր պատահել անցյալ մրցաշրջանում, թիմերի համաձայնությամբ խաղը կայացավ «Հանրապետական» մարզադաշտում։ Ընդհանուր առմամբ խաղն անցավ դանդաղ տեմպովՙ «Փյունիկի» առավելությամբ, որն առանց մեծ ճիգեր գործադրելու խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ Հաշիվը 27-րդ րոպեին բացեց թիմի ավագ Վարդան Մինասյանը։ 10 րոպե անց Մովսիսյանը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն չօգտագործեց գոլային նպաստավոր պահը։ Փոխարենը 7 րոպե անց գնդակը կրկին հայտնվեց «Լեռնագործի» դարպասում Իսա Տրաորեի գլխի հարվածից հետո։ Ընդմիջումից հետո աչքի ընկավ 16-ամյա Էդգար Մանուչարյանըՙ խփելով այս մրցաշրջանում իր 2-րդ գոլը։ 6 խաղից հետո վաստակելով 14 միավոր, «Փյունիկը» գլխավորեց աղյուսակը։
Այսօր կկայանան տուրի մյուսՙ «Դինամո»¬«Բանանց», «Կոտայք»¬«Արաքս», «Շիրակ»¬«Միկա» հանդիպումները։