«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2003-05-28 | #101, 2003-05-30 | #102, 2003-05-31


ՀԱԷԿ-Ի ՀԱՄԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐԿՐՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայկական ատոմային էլեկտրակայանի վերալիցքավորման համար պահանջվող միջուկային վառելիքը Հայաստան կներկրվի առաջիկա օրերին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունիցՙ միաժամանակ չնշելով ներկրման կոնկրետ օրը։ ՀԱԷԿ-ի եւ ռուսական «ՏՎԵԼ» ընկերության միջեւ միջուկային վառելիքի ներկրման վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է մայիսի սկզբին։ Իսկ ՀԱԷԿ-ը հերթական վերալիցքավորման է կանգնեցվել ապրիլի 4-ին եւ, ըստ նախատեսվածի, պետք է վերագործարկվեր մայիսի վերջին։ Սակայն, կայանի վերագործարկումը հնարավոր կլինի վառելիքի ներկրումից 30 օր անց։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4