«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2003-06-03 | #104, 2003-06-04 | #105, 2003-06-05


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության 2003 թ. մայիսի 25-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների մասին

ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը.

¬ կարեւորում է կուսակցության հետագա գործունեությունը երկրում արդար ընտրությունների ժամանակակից համակարգի ձեւավորման ուղղությամբՙ վերջինս դիտարկելով որպես ժողովրդավարական հասարակարգի կարեւորագույն նախապայման,

¬ անհրաժեշտ է համարում կատարելագործել ՀՌԱԿ քարոզչական եւ կազմակերպչական գործունեությունը,

¬ վճռականություն է հայտնում սփյուռքի Ռամկավար Ազատական կուսակցության շրջանակների եւ Ռուսաստանի հայերի միության հետ շարունակելու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը,

¬ շնորհակալություն է հայտնում երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներին, որոնք ընտրությունների ընթացքում իրենց վստահությունը հայտնեցին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությանը։

Կուսակցությունը շարունակելու է ավանդական քաղաքականությունըՙ հավատարիմ մնալ հայոց պետականության ամրապնդման ուղեգծին։ Հայ ժողովուրդը հավերժ է, իշխանություններնՙ անցողիկ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4