«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2003-06-04 | #105, 2003-06-05 | #106, 2003-06-06


ՌԵՊՈՐՏԱԺ «ԱՐՄԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստան-Թուրքիաՙ 6-0

Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Ստամբուլից

Երրորդ տուրը հաջող էր հայ շախմատիստուհիների համար։ Վերջապես հաղթեց Գոհար Հլղաթյանը, որը խաղում էր թրքուհի Չինարի հետ։ Ի դեպ, մեր հայրենակիցները նախանձելի հետեւողականությամբ մեկը մյուսի հետեւից հաղթում են Թուրքիայի ներկայացուցիչներին։ Նախորդ օրը նույն Չինարին հաղթել էր Լիլիթ Գալոյանը։ Տղամարդկանցից «դաշտի տերերի» նկատմամբ առավելության են հասել Անաստասյանն ու Մինասյանը։ Նաիրա Աղաբաբյանը պարտության մատնեց թուրք Գենչերին, իսկ մինչ այդ հաղթել էր տեղացի մեկ այլ շախմատիստուհուՙ Կավասօղլուն։ Այսպիսով, Հայաստան-Թուրքիա յուրատեսակ մրցապայքարում մերոնք այս պահին հաղթում են 6¬0 հաշվով։

Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավՙ այս անգամ Ժաոգինի նկատմամբ։ Նա գլխավորում է աղյուսակը։ Երրորդ տուրում Գալոյանը, Դանիելյանն ու Մկրտչյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ։ Չորրորդ տուրում Մկրտչյանը հաղթեց Զայացին եւ 3 միավորով աղյուսակի վերին հորիզոնականներում է։ Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Հլղաթյանը պարտվեց։

Մեր տղաները հանգստյան օրվանից հետո 6-րդ տուրի հանդիպումները գոնե մինչ այս պահն անցկացնում են վերելքով։ Վահանյանն ու Անաստասյանը սեւերով պարտության մատնեցին Շոմոնին եւ Ռիչագովին։ Արոնյանը հաղթեց Սվերուշկինին եւ 4 միավորով աղյուսակի վերին հորիզոնականում է։ Ասրյանն ու Մովսիսյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Ֆոնտենի եւ Պավասովիչի հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4