«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2003-06-05 | #106, 2003-06-06 | #107, 2003-06-07


ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Մեքսիկայի Հերմոսիլո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում բավական հաջող են հանդես գալիս հայ ծանրորդները։ Մրցահարթակ դուրս եկած մեր երրորդ եւ վերջին պատվիրակն էլՙ 85 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, դարձավ մրցանակակիր։ Եվ եթե Արթուր Դանիելյանը (62 կգ) եւ Գեւորգ Դավթյանը (77 կգ) երկամարտում նվաճեցին բրոնզե մեդալ, ապա Տիգրանն արժանացավ արծաթե պարգեւի։ Երկամարտում Տիգրանը ցույց տվեց 352,5 կգ (160+192,5) արդյունք եւ ընդամենը 2,5 կգ-ով զիջեց աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացած ռուսաստանցի Ռոման Եկոտովինՙ 355 կգ (160+195)։ Բրոնզե մեդալը նվաճեց թուրք ծանրորդ Ֆաթիհ Բայդարըՙ 352,5 կգ (162,5+190), որն անձնական քաշով ավելի ծանր էր Տիգրանից։

Հայ ծանրորդը պոկում վարժությունում 160 կգ արդյունքով դարձավ 2-րդ մրցանակակիրՙ 2,5 կգ-ով զիջելով ուժեղագույնը ճանաչված Բայդարին։ Հրում վարժությունում Տիգրանը 192,5 կգ արդյունքով արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Այս վարժությունում հաղթող ճանաչվեց լեհ ծանրորդ Կարոլ Գորչիչեւսկինՙ 197,5 կգ։ Եկոտովը 2-րդն էր (195 կգ)։

Կանանց մինչեւ 75 կգ քաշայինների մրցավեճում թարմացվեցին աշխարհի ռեկորդները։ Երկամարտի 262,5 կգ (115+147,5) արդյունքով ոսկե մեդալին արժանացավ եգիպտացի Նահլա Ռամադանը։ Նա հաղթող ճանաչվեց նաեւ պոկում վարժությունումՙ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ (116,5 կգ)։ Երկամարտի նրա արդյունքն էլ նոր ռեկորդ էր (262,5 կգ)։ Հրում վարժությունում Ռամադանն ու չին ծանրորդուհի Լիու Հունհոնգը ցույց տվեցին միեւնույն արդյունքը (147,5 կգ), որն աշխարհի նոր ռեկորդ էր։ Անձնական ավելի թեթեւ քաշի շնորհիվ փոքր ոսկե մեդալին ու աշխարհի ռեկորդակրուհու կոչմանն արժանացավ չին մարզուհին։ Թուրք Սիբել Սիմսեկը 230 կգ (100+130) արդյունքով գրավեց 3-րդ տեղը։ Նրա ցուցանիշը 3-րդն էր երկու վարժություններում էլ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4