Ֆուտբոլի Ինտերտոտոյի գավաթի մրցաշարի առաջին փուլում Աբովյանի «Կոտայքի» մրցակիցը Չեխիայի «Բռնոն» է։ Դա հայտնի դարձավ Չեխիայի առաջնության ավարտից հետո։ «Բռնոն» ընթացիկ առաջնությունում 16 թիմերի մրցավեճում գրավել է 9-րդ տեղըՙ 30 հանդիպումներում վաստակելով 39 միավոր (+10=9¬11, 35¬31)։ Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի դաշտում։ Առաջին խաղերը նախատեսված են հունիսի 21¬22-ին, պատասխան հանդիպումները կկայանան հունիսի 28¬29-ին։ Առաջին փուլի արգելքը հաղթահարած 21 ակումբներին երկրորդ փուլում կմիանան եւս 11-ը։ Երկրորդ փուլի 16 հաջողակներին հաջորդ փուլում կմիանան 8 ուժեղագույն ակումբները, որոնք հետագա հանդիպումներում կորոշեն ՈՒԵՖԱ-ի գավաթի երեք ուղեգրերի տերերին։
Ռուսաստանը հրաժարվել է Ինտերտոտոյի գավաթի մրցաշարից։ Ներկայացնում ենք նախկին խորհրդային հանրապետությունների թիմերի մրցակիցներին.
«Պաշինգ» Ավստրիա¬«Վիտ Ջորջիա» Վրաստան
«Ժալգիրիս» Լիտվա¬«Էրգրյուտե» Շվեդիա
ՕՖԿ Սերբիա¬«Տրանս» Էստոնիա
«Դինաբուրգ» Լատվիա¬«Վիլ» Շվեյցարիա
«Պոլոնիա» Լեհաստան¬«Տոբոլ» Ղազախստան
«Դաչյա Քիշնեւ» Մոլդովա¬«Գի գոտու» Ֆարերներ
«Շախտյոր» Բելառուս¬«Օմագ թաուն» Հս. Իռլանդիա