«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2003-06-05 | #106, 2003-06-06 | #107, 2003-06-07


ՎՐԱՑԱԿԱՆ ԷԺԱՆ ԱԼՅՈՒՐ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Հայաստանյան պաշտոնական թե կիսապաշտոնական բոլոր աղբյուրները հացի, ավելի շուտ ալյուրի թանկացման որպես գլխավոր պատճառ միասնաբար մատնացույց են անում Ռուսաստանը, որտեղ, ըստ նրանց, վերջին շրջանում ցորենը թանկացել է զգալիորեն, որի հետեւանքով էլ ալյուրի գինը բարձրացել է Հայաստանում։ Սակայն, տարօրինակ կերպով, ռուսաստանյան ցորենի գներն ըստ երեւույթին չեն ազդել Վրաստանի վրա, որտեղ, ինչպես մեր թղթակից Թաթուլ Հակոբյանն է տեղեկացնում, ալյուրի կամ հացի թանկացում չի արձանագրվել, այլ ընդհանրապես, ցորենի նոր բերքին ընդառաջՙ էժանացել է։ Այս իրավիճակից օգտվելով, հաղորդում է մեր թղթակիցը, 2 օր է արդեն մեծ քանակությամբ վրացական ալյուր է ներկրվում Նոյեմբերյան, բնականաբար, գցելով տեղում մեր թանկ ալյուրի գները։

Այս փաստը եւս մեկ անգամ մտաբերել է տալիս ժողովրդի մոտ տարածված կարծիքը, թե Հայաստանում ալյուրի մոնոպոլիստները, որոնցից ամենանշանավորներն արդեն անդամ են դարձել Ազգային ժողովի, արհեստական թանկացմամբ ձգտում են հետ բերել ընտրություններում իրենց ծախսած գումարը կամ որպես ընտրակաշառք տված ալյուրը։ Չի բացառվում, որ պետական համապատասխան լծակների օգտագործմամբ առաջիկա օրերին նրանք կրկին ամրափակեն Սադախլոյի շուկան, ինչպես առաջ էր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4